Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ծերացմանը նպաստող երեք մթերք. med.news.am

Ծերացմանը նպաստող երեք մթերք. med.news.am

Որոշ մթերքներ կարող են նպաստել ծերացմանը, հատկապես, եթե դրանք հագեցած են շաքարով, ճարպերով, աղով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի այդպիսի մթերք:

Կիսաֆաբրիկատ սուպեր

Այս սուպի մեկ չափաբաժնը կարող է 800-1000 մգ աղ պարունակել: Դա շատ մեծ քանակ է, որի պատճառով օրգանիզմւոմ կարող է ջուր կուտակվել: Աղով հարուստ մթերքները  նպաստում են զարկերակային ճնշման բարձրացմանը, վնասում են բջիջները, ինչն էլ նպաստում է ծերանալուն: Այս մթերքների ցանկին կարելի է դասել նաեւ պահածոներն ու մարինադը:  

Բուտիլացված մրգային հյութ

Այսպիսի հյութի մեկ բաժակը մեծ քանակությամբ շաքար է պարունակում: Այս հյութը ո՛չ միայն վնասում է ատամները, այլ նաեւ բարձրացնում է ինսուլինի մակարդակն արյան մեջ, ինչն էլ նպաստում է ավելորդ կիլոգրամներ ձեռք բերելուն:

Տապակած սնունդ

Տապակած ու յուղոտ սննդի մեջ շատ քիչ են օգտակար նյութերը, փոխարենը այն իր լուման է ներդնում ծերացման գործընթացի մեջ, քանի որ հարուստ է ո՛չ միայն տրասճարպերով, այլ նաեւ՝ աղով: Հայտնի է, որ տրանսճարպերը նվազեցնում են օրգանիզմի՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու հավանականությունը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. www.smachno.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ